Հայտնի է դարձել, թե ինչ է ասել տանից դուրս գալուց առաջ Մոսկվայում ՌԴ ԱԴԾ-ի մոտ կրակ բացելու մեջ կասկածվող Եվգենի Մանյուրովը:
Լենտայի փոխանցմամբ, տղան մորն ասել է իբր գնում է հրաձգության մրցումների: Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են, որ կասկածյալի տանը ստուգումներ են իրականացվում:

Ռուսական ԶԼՄ-ները տեղեկացնում են նաև, որ Մանյուրովը տարբեր մրցանակային տեղեր է զբաղեցրել հրաձգության մրցույթներին, որոնց մասնակցել է: Նա եղել է բարձրակարգ հրաձիգ:

Նախնական տեղեկություններով, հարձակման ժամանակ տղամարդը զինված է եղել «Сайга»-ով և դանակով: Թե ինչն է ստիպել նրան գնալ այդ քայլին, հայտնի չէ: Վարկած կա, որ նա այդկերպ ցանկացել է սադրանքի դիմել Ռուսաստանում անվտանգության մարմինների աշխատակիցների օրվանն ընդառաջ: «Կոմմերսանտն» իր հերթին նաև հայտնում է, որ հրաձգության վայրում ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել:
Տեղի ունեցած միջադեպի արդյունքում ՌԴ ԱԴԾ մեկ աշխատակից է զոհվել: Վիրավորների թիվը հասնում է 5-ի, նրանց շարքերում նաև քաղաքացիական անձ կա: Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: