Հասարակություն 

Չի ծառայել, ընկերուհի չի ունեցել, սիրել է հրաձգություն. Ամեն ինչ՝ Մոսկվայում կրակ բացած հրաձիգի մասին

Մոսկվայի ԱԴԾ-ի մոտ կրակ բացելու մեջ կասկածվող Եվգենի Մանյուրովի մայրը պատմել է որդու մասին:
Հիշեցնենք, որ տեղի ունեցածի արդյունքում մահացել է ԱԴԾ մեկ աշխատակից, իսկ վիրավորների թիվը հասնում է 5-ի:

Մայրը պատմել է, որ որդին բանակում չի ծառայել, ամուսնացած չէր ու որևէ մեկի հետ հարաբերություններ չի ունեցել, ամբողջ ժամանակը նվիրել է աշխատանքին և հոբբիին: Տղան նաև ընկերներ չի ունեցել: Նա տարված է եղել բռնցքամարտով, ձեռնամարտով, իսկ վերջին տարիներին զբաղվել է հրաձգությամբ: Այն եղել է տղայի սիրելի զբաղմունքը:

Մանյուրովը աշխատել է անվտանգություն ապահավող ընկերություններում: Ամեն օր տանից դուրս գալիս ասել է, որ աշխատանքի է գնում, սակայն երեկ հայտնի է դարձել, որ նրան վաղուց հեռացրել էին աշխատանքից:

Նաև հայտնի է դարձել, որ Եվգենին ճնշումը կարգավորող դեղահաբեր է ընդունել: «Ես նկատել էի, որ վերջին շրջանում ինչ-որ բան այն չէ: Նա չէր ծխում, ընդհանրապես չէր խմում: Նույնիսկ թեյ կամ սուրճ չէր խմում»,-նշել է կասկածյալի մայրը:

 

Նույն շարքից