Ռուսական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել Լյուբյանկայում տեղի ունեցած հրաձգության վայրից:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան կրակ են բացել ՌԴ ԱԴԾ-ի մոտ, ինչի արդյունքում սպանվել է ծառայության մեկ աշխատակից: Վիրավորների թիվը հասնում է 5-ի:
Կադրերում կարելի է տեսնել փամփուշտների հետքերը, որոնք մնացել են Եվգենի Մանյուրովի և ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների միջև տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում:
Հիշեցնենք, որ իրավապահներին հաջողվել էր լիկվիդացնել հրաձիգին: