«Տեսանյութից կարծում եմ՝ հասկացել եմ, թե ով է այդ աջակիցը: Նա որպես աջակից հայտնվել է մոտ 3 ամիս առաջ, հայտնել է պատրաստակամություն պայքարելու այս անարդարության դեմ, իր ընկերների և համախոհների հետ միասին:
Ճիշտ այնպես, ինչպես հիմնականում նաև մյուսներն են միացել: Եթե տեսանյութի պարունակությունը իրականություն է, ապա սա չափազանց մտահոգիչ է:
Մեր ընտանիքի որևէ անդամ երբևէ որևէ մեկի միջոցով` ներառյալ այդ տղայի, չի փորձել և նպատակ չունի փոխել որևէ ցուցմունք:
Ինչպես հայրս է հայտարարել՝ չկա ցուցմունք, որը մենք կուզեինք չլիներ կամ փոխվեր:
Ես խստագույնս դատապարտում եմ և հորդորում` իրենց՝ մեր աջակիցը համարողներին, մեզ նման «արջի» ծառայություններ չփորձել մատուցել:
Չեմ ուզում շտապել, բայց նաև չեմ բացառում, որ այս ամենը ամիսներ առաջ պլանավորած օպերացիա էր:
Սա իշխանությունների ընտրած ճանապարհն է և այս «աննախադեպ բացահայտումը» հատուկ արվում է այն ժամանակ, երբ դատավորը խորհրդակցական սենյակում է»:
Լևոն Քոչարյան