Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ անցած կիրակի ընտանիքով փախել են անվտանգության աշխատակիցներից և իրենց հին ավտոմեքենայով շրջել Երևանում:
Նա նշեց նաև, որ փախուստին ականատես են եղել որոշ քաղաքացիներ, ովքեր ողջունել են իրենց:
Ավելի ուշ վարչապետի դուստրերից Շուշանը յութուբի իր ալիքում հրապարակեց փախուստի տեսանյութը: Տեսանյութից պարզ է դառնում, որ փախուստի ընթացքում վարչապետի ընտանիքին է միանում նաև Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը: