Դեկտեմբերի 19-ին, ժամը 21։00-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 22:35-ին:
Պարզվել է, որ այրվել են գյուղի Պարույր Սևակի փողոցի տներից մեկի տանիքը (մոտ 30 քմ)՝ մասնակի և հարդանոցի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ)՝ մասնակի: