Հասարակություն 

Մոսկվայի կենտրոնում կրակ բացած քաղաքացու տանն իսկական արսենալ են գտել

Լյուբյանկայում ԱԴԾ աշխատակիցների վրա կրակ բացած Եվգենի Մանյուրովի տանը ստուգումների արդյունքում զինանոց է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Մասնավորապես, իրավապահները հայտնաբերել են 4 հրացան, մեկ տրավմատիկ ատրճանակ: Որոշ տեղեկություններով, հայտնաբերված հրացաներից երկուսը եղել են «Սայգա»: Տանը նաև մեծ թվով փամփուշտ է հայտնաբերվել: Լիկվիդացված հրաձիգի ուսապարկում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ և նռնակ:

Թե ինչն է ստիպել Մանյուրովին գնալ այդ քայլին, դեռ հայտնի չէ:

Նույն շարքից