Կեմերովոյի մերձակայքում գտնվող Սիբիր ավտոճանապարհին երկու բենզատարի բախման արդյունքում մեկ մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ինտերֆաքսին։
Վթարը տեղի է ունեցել Օպարինո գյուղի մոտակայքում: Մեքենաներից մեկը շրջվել է և բռնկվել: Վարորդը չի կարողացել ժամանակին դուրս գալ ավտոմեքենայից և այրվել է:
Ճանապարհի երթևեկությունն արգելափակված է: Արտակարգ ծառայությունները փորձում են մարել հրդեհը: Բախման պատճառը չի հաղորդվում: