Հասարակություն 

Մահացել է Ջեյմս Բոնդի «ընկերուհին»

Մահացել է ֆրանսիացի դերասանուհի և մոդել Կլոդին Օժեն, ով խաղացել է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում, որպես նրա ընկերուհի։ Այս մասին հայտնում է The Independent-ը:

Դերասանուհին 78 տարեկան էր: Նա մահացել է Փարիզում: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։

Օժեն ծնվել է 1941 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքում, իսկ 1958-ին սկսել է մոդելի կարիերան: Նա նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «The Police Story», «Operation St. Januarius» և «Red and Black»:

Նույն շարքից