Պետերբուրգի «Modern House» բյուրոյի ճարտարապետները տուն են ստեղծել նրանց համար, ովքեր ցանկանում են գոյատևել «զոմբի ապոկալիպսիսի» ժամանակ: Ստեղծողները նախագիծն անվանել են Cyberhouse, որը նման է այս տարվա նոյեմբերին ամերիկացի գործարար Իլոն Մասկի կողմից ներկայացված զրահապատ Cybertruck-ին: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
Cyberhouse-ն, ըստ էության, բազմաբնույթ բունկեր է: Հեղինակներն այն ստեղծել են ծայրահեղ իրավիճակներում ՝ զոմբի ապոկալիպսիսից մինչև միջուկային սպառնալիքներից պաշտպանվելու համար: Մոնոլիտ երկաթբետոնե և պողպատից պատրաստված թեք պատերը նվազագույնի են հասցնում արտաքին ազդեցությունները՝ ինչպես մեխանիկական, այնպես էլ միկրոալիքային: Անվտանգությունն ապահովված է նաև զրահապատ մետաղական փակ պատուհաններով և կողպեքով դռներով: