Հասարակություն 

Ամփոփվել են Երեւանի հանրային բյուջեի՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի 2019-ի քվեարկության արդյունքները

Ամփոփվել են Երեւանի հանրային բյուջեի՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի 2019-ի քվեարկության արդյունքները:

Ստացվել է ընդհանուր առմամբ 740 առաջարկ, որոնցից հարթակի կանոններին համապատասխանել և հրապարակվել է 204-ը:

Առաջարկները և դրանց ամբողջական պարունակությունները հասանելի են «Ատիվ քաղաքացի» պաշտոնական հարթակի (https://activecitizen.yerevan.am) «Առաջարկներ» բաժնում:

Հարթակում մեկնարկից մինչ քվեարկության ավարտը գրանցվել է 8933 քաղաքացի, թողնվել է 858 մեկնաբանություն, նաև 15582 հավանում՝ 6500 քվեարկողներից:

Հիմք ընդունելով քաղաքապետի որոշմամբ «Ակտիվ քաղաքացի» նածագծին տրամադրված 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեն, ինչպես նաեւ՝ նախագծի կանոնները, համաձայն որոնց յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը, և քաղաքացիների հավանությունները, հանձնաժողովն իրականացման համար ընտրել է ամենաշատ հավանումներ ստացված 17 առաջարկները` ընդհանուր բյուջեի միջոցների բաշխման հիմունքներով:

Հաղթած մասնակիցների ցանկը՝ այստեղ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան

Նույն շարքից