Հասարակություն 

Կարեն Գևորգյանը հերքում է, որ միացել է Ռոբերտ Քոչարյանի ազատության մասին հայտարարությանը

Հարգելի Հայրենակիցներ,

այսօր «Aysor. am» և «Panorama.am» կայքերից տեղեկացա, որ ես իբրև թե միացել եմ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ մշակույթի մի շարք գործիչների կողմից տարածված համապատասխան հայտարարությանը:

Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ես որևէ կոչ, առաջարկ չեմ արել, որևէ հայտարարությամբ հանդես չեմ եկել և որևէ հայտարարության տակ չեմ ստորագրել: Ես մշակույթի գործիչ եմ և երբեք չեմ զբաղվել և չեմ զբաղվում քաղաքականությամբ:

Հարգանքներով՝ ձեր Կարեն Գևորգյան

Նույն շարքից