SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության (կենտրոն) ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 02 խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտա, 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ shamshyan.com