Թբիլիսիի կենտրոնում անհայտ անձը մահափորձ է իրականացրել երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդու՝ Ցոտնիի նկատմամբ: Նախկին նախագահի տղան դանակի հարվածներ է ստացել: Վնասվածք կա նաև նրա գլխի շրջանում:
Հիվանդանոց տեղափոխված տղամարդն անմիջապես վիրահատության է ենթարկվել: Վիրահատությունը տևել է մոտ 7 ժամ և հաջող է անցել: Չնայած դրան, առաջին նախագահի որդու վիճակը շարունակում է ծանր մնալ:
Չի բացառվում, որ ևս մի քանի վիրահատության անհրաժեշտություն լինի:
Մահափորձն իրականացվել է Գամսախուրդիայի տան մոտ: Հարուցվել է քրեական գործ, հանցագործին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: