Քաղաքական Միջազգային 

Պուտինն անվանել է Սիբիրում տեղի ունեցած հրդեհների մեղավորներին

Սիբիրում հրդեհների հետ կապված իրավիճակը ծագել է «սև անտառահատների ձեռքով»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ՝ դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Լենտան։

Պուտինը հավելել է, որ մարդիկ հաճախ են այրում խոտը, ուստի պետք է զբաղվել նրանցով և արդիականացնել անտառների պահպանման համակարգը:

Նախագահը նաև հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակը «հեռու է բարեկեցությունից»:

Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը հրդեհների պատճառով արտակարգ իրավիճակ էր մտցվել Իրկուտսկի մարզում, Կրասնոյարսկի երկրամասում, Բուրյաթիայում և Յակուտիայում: Իրկուտսկի շրջանում մեկ ամսվա ընթացքում այրվել է ավելի քան 700 հազար հա անտառ։:

Նույն շարքից