Հասարակություն 

Արամ Մանուկյանը խոսեց դպրոցներում տղամարդ ուսուցիչների մասին՝ նրանց համեմատելով ծաղկի հետ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խորհրդարանում «Կրթության ոլորտի բարեփոխումներն առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ժամանակ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն առանձին խոսեց դպրոցներում տղամարդ ուսուցիչների մասին:

Նախկին պատգամավորի խոսքերով, դպրոցներում տղամարդ ուսուցիչների թիվը խիստ փոքր է, ինչը լրջագույն խնդիր է կրթական համակարգի համար. Գյուղում 31 հազար 200 ուսուցիչներից այսօր մենք ունենք ընդամենը 4000 տղամարդ ուսուցիչ: Ընդամենը 3 տարի առաջ 5700 էին տղամարդ ուսուցիչները, իսկ հիմա ծաղկի նման մնացել են միայն ֆիզկուլտուրայի և ռազմագիտության ուսուցիչները»:

Արամ Մանուկյանի խոսքերով, քաղաքը կլանում ու ոչնչացնում է գյուղական դպրոցը՝ չնայած դպրոցների 60 տոկոսը գտնվում է գյուղերում:

Նույն շարքից