Հասարակություն 

10 տարի կինն ամուսնու դին պահել է սառնարանում

ԱՄՆ-ի Տուելե քաղաքում մահացել է 75-ամյա Ժաննա Սուրոն-Մազերսը: Նրա հետ միասին բնակարանում հայտնաբերվել է ամուսնու՝ Պոլ Մազերսի դին, ով մահացել է 10 տարի առաջ: Պոլիէթիլենային տոպրակով փաթաթված տղամարդու մարմինը հայտնաբերվել է սառնարանում, ինչպես նաև նամակ, գրում է Mirror-ը։

Ամուսնու կողմից թողած նամակում, իբր, ասվել է, որ նրա կինը մասնակցություն չունի իր մահվան մեջ: Այդուհանդերձ, քննիչներին հաջողվել է պարզել, որ տղամարդը տառապել է անբուժելի հիվանդությամբ:

Այժմ իրավապահները չեն բացառում սպանության վարկածը և փորձում են պարզել՝ արդյո՞ք ծեր կինը կարող էր ամուսնու դին թաքցնել սառնարանում: Ըստ իրավապահների՝ Ժաննան թաքցրել է ամուսնու մահը՝ սոցիալական նպաստ ստանալու համար, և նոտարը կարող է լինել նրա հանցակիցը։

Նույն շարքից