Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ Հովսեփյան փողոցի թիվ 59 հասցեում, շունը կծել է քաղաքացու ձեռքը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սամվել Ո.-ն (ծնված 1963 թ.) դիմել է Դիլիջանի ԲԿ, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք: