Տեսանյութեր Հասարակություն 

Ֆուտբոլիստը կարատեիստի հարվածով նոկաուտի է ենթարկել մրցակցին /տեսանյութ/

«Պորտուի» ֆուտբոլիստ Զե Լուիշը, մոռանալով, որ դուրս է եկել ֆուտբոլային դաշտ, այլ ոչ թե ռինգ, ոտքի հարվածով նոկաուտի է ենթարկել մրցակցին՝ Նենեին: Լուիշին դրա համար պատժել են դեղին քարտով, իսկ նրա մրցակցին պատգարակով հեռացրել դաշտից:

Մինչ բժիշկների օգնության հասնելը, գիտակցությունը կորցրած Նենեին օգնել փորձել է հենց հարվածի հեղինակը:

Ավելի ուշ Նենեին հոսպիտալացրել են, նա համապատասխան ստուգումների է ենթարկվել ու դուրս գրվել:

 

Նույն շարքից