ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում գրում է․
«Սկանդալ ԱԺ-ում: Հենց հիմա:
Իմ տեղեկություններով, իմ էջում այս լուսանկարի հրապարակումից հուզված Լարիսա Մինասյանը հանձնարարել է ԱԺ տարածքում գտնվող սորոսական ռեստարտ խուլիգանախմբի անդամներին պարզել, թե ով է նկարել և ինձ փոխանցել լուսանկարը:

Սորոսական ռեստարտ խուլիգանախումբը տիրուհուն հաճոյանալու նպատակով փորձել է ԱԺ դահլիճում ներկաների հետ ընդմիջման ընթացքում «ռազբոռկա» սկսել, ինչի արդյունքում անվտանգության աշխատակիցները հեռացրել են սորոսական խուլիգանախմբին ԱԺ տարածքից, սակայն սորոսականները դիմել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ով սորոսական խուլիգանախմբին վերադարձրել է ԱԺ քննարկումների դահլիճ...
Հիշեցնեմ, որ ռեստարտ խուլիգանախմբի անդամների նկատմամբ գործում է խափանման միջոց»:
Analitik․am-ի տեղեկություններով, Լենա Նազարյանը Դավիթ Պետրոսյանին ամեն կերպ հետ է բերել քննարկման դահլիճ, քանի որ վերջինս պետք է ելույթ ունենա քննարկման ժամանակ։