Քաղաքական Միջազգային 

Թրամփը պահանջել է անհապաղ դատաքննություն անցկացնել Սենատում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է անհապաղ դատաքննություն անցկացնել ԱՄՆ Սենատում իմփիչմենտի գործընթացի հետ կապված: Այս մասին վերջինս գրել է Twitter-ի իր էջում, փոխանցում է Լենտան:

Թրամփը նշել է, որ ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները պատշաճ կերպով չեն տրամադրել իրեն Ներկայացուցիչների պալատում դատական գործընթացի մասին տեղկությունը, ոչ էլ փաստաբաններ և վկաներ են տրամադրել․ «Հիմա նրանք ուզում են Սենատին ասել, թե ինչպես պետք է անցկացնել դատավարությունը»,-ասել է նա:

Թրամփը շեշտել է, որ իրեն մեղադրողները չունեն և երբեք չեն ունենա իր մեղավորության ապացույցները, և նաև պահանջել է անմիջապես դատական գործընթաց սկսել Սենատում:

Նույն շարքից