Քաղաքական Միջազգային 

Իոսիֆ Ստալինը չի արատավորել իրեն Ադոլֆ Հիտլերի հետ անմիջական շփումներով․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը չի արատավորել իրեն Ադոլֆ Հիտլերի հետ անմիջական շփումներով: Համապատասխան հայտարարությունը պետության ղեկավարն արել է ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 19-ին։

«Իսկ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները հանդիպել են նրա հետ, փաստաթղթեր են ստորագրել»,-նշել է Ռուսաստանի ղեկավարը:

Նախագահի խոսքերով պատմական փաստաթղթերը ցույց են տալիս, թե ովքեր են աջակցել նացիզմին, իսկ ովքեր՝ ոչ: Այս կապակցությամբ Պուտինը հիշեցրել է Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրի ստորագրումը՝ հավելելով, որ ԽՍՀՄ-ը վերջին պետությունն էր, որը համաձայնեց բանակցել նացիստների հետ, քանի որ այդ ժամանակ երկիրը նրանց հետ մնացել էր դեմ առ դեմ:

Նույն շարքից