Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը մարզվել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ: Համապատասխան տեսանյութը հայտնվել է Twitter-ում, փոխանցում է Լենտան։
https://twitter.com/MikeTyson/status/1207466348940410880
53-ամյա Թայսոնն ասել է, որ ոչ ոք չի ցանկանա մենամարտել Ուիլյամսի դեմ։ Նշվում է, որ առաջին անգամ չէ, որ Թայսոնը մարզվում է հայտնի մարզիկների հետ: Նոյեմբերին նա տեսանյութ էր հրապարակել, որում բռնցքամարտի տեխնիկա էր դասավանդում Ֆրենսիս Նգանուն: