Հասարակություն 

Այո, ստացվում է, որ հայրս երկրորդ Ամանորն է անցկացնելու բանտում. Լևոն Քոչարյան

Արդեն ստացվում է այդպես: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի խոսքին, որ փաստորեն ստացվում է՝ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ Ամանորն է անցկացնելու բանտում:

Այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ կալանքի տակ թողնելով երկրորդ նախագահին:

Լևոնի խոսքերով, այն մթնոլորտը, այն, ինչը կատարվում է դատական իշխանությունների հետ, այն ահռելի ճնշման պայմաններում դժվար է սպասել, որ ինչ-որ դատավոր կհերոսանա. «Պատկերացրեք Լուսիեն Աբգարյանի վիճակը, երբ հակառակ որոշումը կայացներ: Նախորդ անգամ, երբ հորս ազատ արձակեցին, վարչապետը կոչ արեց շրջափակել դատարանները: Աշխարհում նման բան չկար, չլսված բան է»:

Նույն շարքից