Հրապարակվել Մոսկվայում մարզական ակումբներից մեկի մոտ կատարված մահափորձի տեսանյութը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով 112-ին։
Կադրերում երևում է, թե ինչպես է փողոցի հակառակ կողմում գտնվող գլխարկով ու բաճկոնով տղամարդը շարժվում դեպի մարզական ակումբի մուտքի մոտ: Այդ պահին մուտքի մոտ կանգնած են եղել երկու տղամարդ: Ինչ-որ պահի, անհայտ անձը ատրճանակով կրակ է բացել նրանց վրա: Տղամարդկանցից մեկը, ով վիրավորվել է ազդրի և ստամոքսի հատվածում, կարողացել է մտնել շենք, երկրորդ տղամարդը թաքնվել է ավտոմեքենաների հետևում: Հրաձիգը փախուստի է դիմել:
Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ հարձակվողը կրակել է մարտական ատրճանակից: Ենթադրաբար, նա ցանկացել է վախեցնել տղամարդկանցից մեկին, ոչ թե սպանել: Տուժած տղամարդը հոսպիտալացվել է, նրան այժմ վիրահատում են: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։