Հասարակություն 

Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է

Դեկտեմբերի 21-ին Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է մասնակցելու նախատոնական յուրօրինակ միջոցառումների:

Այդ օրը՝ ժամը 10:00-ից այգու մուտքը բոլոր այցելուների համար կլինի անվճար: Հիմնական միջոցառումները կմեկնարկեն ժամը 17:00-ին:

Մանուկները տոնական ծրագրի ընթացքում կզարդարեն եղևնին, կմասնակցեն ինտելեկտուալ, ճանաչողական վիկտորինաների և տարատեսակ խաղերի, կենդանիների մասին կիմանան հետաքրքիր տեղեկություններ, և այս ամենը՝ Ձմեռ պապի, Ձյունանուշի և սիրված մուլտհերոսների մասնակցությամբ:

Նույն շարքից