Քաղաքական Բարի օր 

ԱԱԾ-ից պահանջելու եմ հրապարակել այն անբարոյականների վաստակների անունները, ովքեր լրտեսական գործունեություն են ծավալում մեր երկրում. Նարեկ Մալյան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրում է.

«Օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանների կողմից վերջերս ագրեսիվ կերպով օրակարգ է բերվում լյուստրացիայի հարցը:

Սա իրականում շատ կարևոր հարց է և ես որպես լայն հանրության տրամադրություններն արտահայտող ՎԵՏՕ շարժման ղեկավար պատրաստվում եմ պահանջել ԱԱԾ-ից բացահայտել ու հրապարակել այն անբարոյականների վաստակների անունները, ովքեր տարբեր հիմնադրամների ու ՀԿ-ների անվան տակ լրտեսական գործունեություն են ծավալում մեր երկրում, այն ստոր և պիղծ մարդկանց անունները ովքեր հավաքագրված են օտարերկրյա գործակալական ցանցի կողմից, այն անհայրենիք տականքների անունները ովքեր հարյուր հազարավոր դոլարների դիմաց քայքայիչ ու պետականաքանդ գործունեություն են ծավալում մեր երկրում:

Լյուստրացիան մեր երկրում այլընտրանք չունի: Ազգը պետք է անուն առ անուն ճանաչի դրանց:

Այս կապակցությամբ ՎԵՏՕ-ն կիրականացնի ակցիաներ, որոնց մասին կտեղեկացնենք նախորոք:
#լյուստրացիա_լինելու_ա»:

Նույն շարքից