Սանկտ Պետերբուրգում կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի ժամանակ, որպես նախագահող երկրի ղեկավար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց անցնել փաստաթղթերը ստորագրելուն, սակայն հանկարծ հիշեց, որ խոսք չի տվել Վլադիմիր Պուտինին:
Երբ Փաշինյանը փորձեց ուղղել սխալը, Պուտինն ասաց, որ խոսելու անհրաժեշտություն չի տեսնում. «Ոչ, շնորհակալ եմ»,-ասաց նա:
ԵԱՏՄ ղեկավարների հաջորդ նիստը կայանալու է 2020 թվականի մայիսին Մինսկում: