Տեսանյութեր Միջազգային Քաղաքական 

Երկաթյա կանոն՝ չխմել, չուտել և լինել «սահմանին»․ Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է դիմավորելու Ամանորը /Տեսանյութ/

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է պատրաստվում անցկացնել ամանորյա տոները։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Լենտան։

Լուկաշենկոն նշել է, որ Ամանորը կդիմավորի տանը՝ Բելառուսում։ Միևնույն ժամանակ՝ պետության ղեկավարը տոն օրերին հրաժարվել է օգտագործել ալկոհոլային խմիչքներ․ «Սակայն ոչ այն պատճառով, որ ես «խմող չեմ»»,-ասել է նա՝ նշելով, որ իր նախագահության ամբողջ ժամանակահատվածում տոն օրերին պահպանում է երկաթյա կանոնը՝ չխմել, չուտել և լինել «սահմանին»։

Բելառուսի նախագահը շեշտել է, որ չնախատեսված հանգամանքներ ու հարցեր են առաջանում այն ժամանակ, երբ բոլորն անզգույշ են։ Այս առումով նախագահը պետք է սթափ լինի, պահի նման իրավիճակներն իր տեսադաշտում, և անհրաժեշտության դեպքում, զբաղվի դրանց լուծմամբ։

Նույն շարքից