Հասարակություն 

Պատիվ եմ ունեցել անել դա․ Տղամարդը պոկել է ԼԳԲՏ համայնքի դրոշը և այրել այն /լուսանկար/

analitik.am

Այովա նահանգի բնակիչը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման այն բանի համար, որ գողացել է եկեղեցու մուտքի մոտ կախված ԼԳԲՏ համայնքի դրոշը և այրել այն։ Այս մասին հայտնում է Լենտան։

Միջադեպը տեղի է ունեցել Էյմսե քաղաքում։ Հայտնի է, որ 30-ամյա Ադոլֆ Մարտինեսին մեղավոր են ճանաչել ատելության հողի վրա կատարված հանցագործության համար․ նա պոկել է դրոշը, որը կախված է եղել բողոքական եկեղեցու մուտքի մոտ, անցել է փողոցներով և այրել այն։

Տղամարդը լիովին ընդունել է իր մեղքը և հայտարարել, որ նպատակ ունեցել նվաստացնել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց․ «Պատիվ եմ ունեցել անել դա։ Դա եղել է Աստծո օրհնանք։ Ես դատաստանն իրականացրել եմ այնպես, ինչպես գրված է»,-ասել է նա։

Նույն շարքից