Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: