Հասարակություն 

Ուսուցիչը սոսնձել է երեխաների բերանը աղմուկի պատճառով

Վոլգոգրադի թիվ 37 դպրոցում ստուգում է անցկացվել ԶԼՄ-ների տարածած այն լուրից հետո, թե ուսուցիչը սոսնձել է 2-րդ դասարանի աշակերտների բերանները:

Հաստատվել է, որ ուսուցիչը բարկացել է 7 աղմկող աշակերտի վրա և ասել, որ կսոսնձի նրանց բերանները, եթե չլռեն: Ավելի ուշ նա հենց այդպես էլ վարվել է:

Աշակերտները կտրուկ են արձագանքել ուսուցչի նման արարքին: Երեխաներից ոմանք դասից հետո լաց են եղել, իսկ մյուսներն էլ պատմել են ծնողներին կատարվածի մասին:

Փաստի առթիվ  ստուգում է անցկացվել: Ուսուցչի նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:

Նույն շարքից