Հասարակություն Մշակույթ 

Արդարացրել են նոր լուսանկարում մաշկի սև գույնի համար քննադատված Քիմ Քարդաշյանին

analitik.am

Ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանին սոցցանցերում քննադատել են մշակութային յուրացման համար: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Օգտատերերը նկատել են, որ 7Hollywood ամսագրի շապիկին հայտնված լուսանկարում Քիմի դեմքը չափզանց մուգ գույն է ստացել: Թեև լուսանկարը նվիրված է եղել ամերիկացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորին, սակայն նկարին այլ իմաստ են հաղորդել՝ Քիմի կերպարն ընկալելով որպես աֆրիկյան մշակույթի մերժում:

Թվիթերյան օգտատերերից մեկը գրել է. «Սա մշակութային յուրացում է ժամանակակից աշխարհում... Քիմ Քարդաշյանն այդքան շատ է ուզում սև լինել»:

Սակայն Քարդաշյանի ներկայացուցիչները արդրացրել են նրան՝ նշելով, որ հնչող մեղադրանքները տեղին չեն, քանի որ միայն մի լուսանկարում է Քիմի մաշկը մուգ երևում ստվերների պատճառով, իսկ մյուս նկարներում լիովին բնական տեսք ունի: «Մարդիկ շատ շուտ են բացասականը գտնում ամեն ինչում, նաև հաճախ մոռանում են նրա հայկական ծագման մասին», - հայտարարել է Քիմի գործընկերներից մեկը, որը ներկա է եղել նկարահանմանը:

Նույն շարքից