Հասարակություն Պատահարներ 

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված

Դեկտեմբերի 20-ին, ժամը 13։59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ս. թ. դեկտեմբերի 19-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի «Շեկ Աղբյուր» կոչվող հանդամասի մոտակայքում ավտոմեքենան սահել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և  մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Հ., ծնված 2003 թ.) դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Նույն շարքից