Հասարակություն 

Կինը լքել է 60-ամյա սիրեկանին հանուն 74-ամյա ամուսնու

Սերբիայի բնակչուհին լքել է 60-ամյա սիրեկանին 74-ամյա ամուսնու հիվանդության պատճառով: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

21-ամյա Միլիժանան իր 74-ամյա ամուսնու՝ Միլոժկո Բոզիչի հետ մասնակցել է «Զույգեր» ռեալիթի-շոուին, որտեղ էլ սիրավեպի մեջ է մտել մեկ ուրիշ մասնակցի հետ: 60-ամյա Նեմանիեն Միլիժանային ամուսնության առաջարկ է արել հենց ամուսնու ներկայությամբ: Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, և նա ցանկություն է հայտնել հեռանալու շոուից՝ իր դավաճան կնոջը և նրա սիրեկանին հաջողություն մաղթելով: Կինը բարկացել է ամուսնու պահվածքի վրա և վիճել նրա հետ՝ նրան մի քանի անգամ հարվածելով աթոռով:

Այս ամենից հետո 74-ամյա Միլոժկոն գանգատվել է կրծքավանդակի և որովայնի ցավերից: Նրան հոսպիտալացրել են: Կինը տեսակցության է եկել և արտասվելով ներողություն խնդրել ամուսնուց: Նա խնդրել է բժիշկներին փրկել ամուսնու կյանքը՝ խոստանալով, որ այլևս երբեք չի դավաճանի նրան:

Շոուի պրոդյուսերները տուգանել են Միլիժանուին՝ եթերում ամուսնու վրա հարձակվելու համար:

Նույն շարքից