ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հետախուզական հանձնաժողովի կողմից շուրջ երկու ամսվա ընթացքում Կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ հարցաքննվեցին 12 վկաներ՝ ինչպես դռնփակ, այնպես էլ հանրային լսումների ձևաչափերով։
Դոնալդ Թրամփի իմպիչմենտի առիթ հանդիսացավ ԱՄՆ նախագահի 2019թ․ հուլիսի 25-ի հեռախոսազրույցը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զրույցի բովանդակության մանրամասները հայտնի դարձան օգոստոսի 12-ին ազդարարի (whistleblower) փոխանցած տեղեկության հիման վրա, որտեղ մասնավորապես նշվում էր․ «․․․Ես ստացել եմ տեղեկություններ ԱՄՆ կառավարության բազմաթիվ պաշտոնյաներից, որ ԱՄՆ նախագահը չարաշահում է իր պաշտոնական լիազորությունները՝ դիմելով այլ պետության միջամտությանը ԱՄՆ 2020թ․ ընտրություններին։ Ի թիվս այլ հանգամանքների, այս միջամտությունը ներառում է օտար պետության նկատմամբ ճնշման կիրառում՝ հետաքննելու նախագահի հիմնական քաղաքական հակառակորդներից մեկին՝ նախկին փոխնախագահ և ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին և նրա որդուն»։
Այս հեռախոսազրույցին նախորդող ժամանակահատվածում ԱՄՆ-ն սառեցրել էր Ուկրաինային 391 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնությունը, ինչն առիթ էր տալիս կարծելու, որ Թրամփն այդ գումարն օգտագործել է՝ որպես կարևոր լծակ իր ցանկալի հետաքննությանը հասնելու համար։ Հատաքննությունը վերաբերում է Ուկրաինայում գործող «Բուրիսմա» էներգետիկ ընկերության ենթադրյալ կոռուպցիոն գործունեության հետաքննությանը, որի խորհրդի անդամ էր նախկին փոխնախագահ և ներկայումս Դոնալդ Թրամփի 2020թ․ ընտրություններում գլխավոր հակառակորդ Ջո Բայդենի որդի Հանթեր Բայդենը։
Հետագայում Ուկրաինային տրամադրվեց 391 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնության, որը, ինչպես արդեն նշվեց սառեցվել էր։
Մանրամասն՝ Armenian Center for American Studies-ի ֆեյսբուքյան էջում