Հասարակություն Իրավական 

Ոստիկանը երգել է տեսախցիկի առաջ, այնուհետև ինքնասպան եղել

ՌԴ Ներքին գործերի նախարարության Կեմսկի շրջանի վարչության պետի տեղակալը ինքնասպան է եղել:

Հայտնի է, որ դեկտեմբերի 18-ին ոստիկանը հարբել է, կիթառի ներքո մի քանի երգ երգել, տեսաձայնագրել ինքն իրեն և հրապարակել սոցցանցերում, որից հետո ինքնասպանություն է գործել:

Դեկտեմբերի 19-ին ոստիկանը չի ներկայացել ծառայության, սակայն ոչ ոք ոչինչ չի կասկածել: Ոստիկանի մարմինը հայտնաբերվել է հաջորդ օրը:

34-ամյա ինքնասպան ոստիկանը ամուսնացած էր, ուներ կին և 2 դուստր:

Նույն շարքից