Կորած մատանին 44 տարի հետո վերադարձրել են ամերիկյան Ֆորեստ-Գրոուվ քաղաքի բնակչուհի Լորի Գրեգորիին: Այս մասին հայտնում է UPI-ը:
1975 թ. ամերիկուհին դպրոցի սանհանգույցում լվացվելիս մոռացել է իր մատանին լվացարանի վրա: Երբ նա վերադարձել է, մատանին այլևս այնտեղ չի եղել:
2018 թ. աշնանը Նյուբերգ քաղաքի բնակչուհի Քեյ Սի Քարիելը գտել է մատանին այգում՝ ցեխակույտի մեջ: Կարդալով մատանու վրայի անվանական գրությունը՝ ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է մատանու նկարը՝ ցանկանալով գտնել տիրուհուն:
Միայն 2019 թ. նոյեմբեր ամսին կանայք հանդիպել են, և 44 տարի անց կորած մատանին վերադարձվել է տիրուհուն: