Հասարակություն 

ԱՄՆ-ում եկեղեցի է վաճառվել

ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի Միզուլե քաղաքի կենտրոնում գտնվող Ռիվեր-Վոլլի եկեղեցին վաճառվել է: Եկեղեցու քահանան հայտնել է, որ 129 տարի հետո տեղափոխվում են նոր վայր, իսկ տարածքը կպատկանի նոր տիրոջ՝ 308P ընկերությանը: Այս մասին հայտնում է NBC Montana-ն:

Ներկա պահին եկեղեցին նոր տարածք է փնտրում, սակայն ժամանակավոր մնում է դեռ հին վայրում: 308P-ը կտեղափոխվի այնտեղ 2020 թ. սկզբին:

Եկեղեցին հիմնվել է սուրբ Հովհան Բենեդիկտի կողմից 1890 թ., իսկ նրա տարածքը ձեռք է բերվել 1908 թ., որտեղ էլ 1910-ական թվականներին ավարտվել է եկեղեցու կառուցումը: Այն դարձել է առաջին մկրտության եկեղեցին, իսկ 2015 թ. վերանվանվել Ռիվեր-Վոլլի:

Նույն շարքից