Հասարակություն Պատահարներ 

Մարց և Քարինջ գյուղերի միջև գտնվող անտառում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Դեկտեմբերի 20-ին, ժամը 14:56-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մարց և Քարինջ գյուղերի միջև գտնվող անտառում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին։

Ժամը 18։10-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։

Մոտ 10 հա տարածքում այրվել են խոտածածկույթ, տերևներ և կոճղեր, ջերմահարվել են ծառեր։

Նույն շարքից