Հասարակություն Պատահարներ 

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 29-ամյա Համլետ Կ-ն իր վարած Mercedes մակնիշի 87 VD 008 համարանիշի ավտոմեքենայով Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում՝ գազալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել դեռևս անձը չճշտված 40-45 տարեկան տղամարդ հետիոտնի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին նստեցրել է իր ավտոմեքենան և տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է:

ՀՀ  օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Նույն շարքից