Հայաստան Քաղաքական գլխավոր 

Արարատը Միրզոյանն իրեն, Լենա Նազարյանին, Ալեն Սիմոնյանին պարգևատրել է 100 %-ի չափով

Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ պարգեվատրելու մասին կարգադրությունը.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով`  կարգադրում եմ.

Ամանորի եւ Ծննդյան տոների կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին, Աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով՝ համաձայն հավելվածի :

2. Ազգային ժողովի աշխատակազմի  ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, 100 %-ի չափով պարգևատրվել են նաև Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը:

Նույն շարքից