Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Ահաբեկման ալիքը հասավ արտիստներին. ինչպե՞ս է ստորագրությունդ համարձակվել հայտնվել Քոչարյանի ազատության նամակի տակ. Իշխանյան

analitik.am

Ահաբեկման ալիքը հասավ արտիստներին. ինչպե՞ս է ստորագրությունդ համարձակվել հայտնվել Քոչարյանի ազատության նամակի տակ:

Ընդհանրպես մարդ ինչքան շատ է իշխանություն ունենում, այնքան խելքը նվազում է, իսկ եթե առանց այն էլ երբեք ինտելեկտով չի փայլել, նվազման պրոցեսը արագանում է։ Այդ օրինաչափությունը նաև հայ հեղափոխական իշխանություններին է վերաբերում, բացարձակ իշխանություն ունենալու արդյունքում նրանց խելքը սրընթց իջնում է զրոյական մարկարդակի, և վտանգ կա որ անցնի զրոյից խելակորուսության մակարդակներ, այլապես Ռոբերտ Քոչարյանի ազատման համար ստորգրած արտիստներին ոչ թե զանգերով կահաբեկեին, այլ կխորհեին, որ երկրում իրավիճակ է փոխվել։

Այո, ահաբեկչական զանգերով նրանց պատրվակների շանս են տալիս ստորագրությունից հրաժարվելու համար՝ իբր տեքստին ծանոթ չեն եղել(հնարավորինս անշառ մի տեքստ որ ոչ թե հարցականի տակ է դնում մեղադրանքը, այլ հորդորում որ Քոչարյանի խափանման միջոցը փոխեն, ազատեն, էլի դատը շարունակեն), կամ էլ մի այլ բան պատասխանեն, թե առանց հարցնելու իրենց ստորագրությունը դրել են և այլն։

Այո, ահաբեկելու փոխարեն կխորհեին թե ինչպե՞ս պատհեց, որ նրանք՝ մեծ զանգվածային շոուների անձինք, որոնց հաջողությունը կախված է ծափերի ու հանդիստեսների քանակից, մի նամակ ստորագրեցին, որ հեղափոխական վարչապետի սրտով չէր, որ վեց ամիս առաջ այս նույն արտիստները չէին ստորագրի այն, ուրեմն, իրավիճակ է փոխվել՝ գիտեն որ հեղափոխությանը անհամաձայնություն հայտնելը էլ հանդիսատեսի կորուստ չի բերի, որ հրապարակային ընթացող դատավարությունը ի ցույց է դնում մարտի 1֊ի փաշինյանական վերսիայի սնանկությունը, որ ամբաստանյալի աթոռին նստածները ոչ մի հանցանք չեն գործել, հակառակը՝բաց դատավարության շուրջ տեղեկատվությունը, ապա նաև մշտապես պտտվող մարտի 1֊ի կադրերը ցույց են տալիս, որ նախագահը արտակարգ դրություն մտցնելով և բանակը չեզոքացնելով ընդդիմության մեջ ներգրավելու փորձերից, երկիրը փրկել է աղետալի քաոսից, և որ սա դատ չի, այլ այդ աղետը կանխողների դեմ հաշվեհարադար, որ արտիստները իրենց ստորագրությունը դնելով արտահայտում են հասարակական լայն շերտերի, նաև իրենց երկրպագուների տրամադրությունների փոփոխությունը, որ նրանք էլ այս զանգերից հետո ավելի լավ են հասկանում, թե ինչ պղտոր մթնոլոտում է երկիրը, և թե ինչպես որևէ դատավոր եթե փորձի արդարադատ լինել, ահաբեկման կենթարկվի։ Այո, ասենք թե 60֊ն արտիստներն էլ ստորագրությունը հետ վերցրեցին, բայց հնարավոր չի մարդկանց ստիպել որ հետ վերցնեն իրենց աճող անվստահությունն ու հավատի անկումը իշխանության նկատմամբ, ավելին, ամեն ահաբեկում միայն խորացնելու է անվստահությունը։

Վահան Իշխանյան

 

Նույն շարքից