Օդեսայում մանկական հոկեյի թիմերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Խաղից հետո այն սկսել են Ուկրաինայի հոկեյի երիտասարդական լիգայի «Ծովային գայլեր» և «Կրիվբաս» թիմի անդամները։ Այս մասին հայտնում է Լայֆը՝ հղում անելով TSN-ին։
Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խաղացողներից մեկի հայրը. «Կրիվբասի թիմի մարզիչը, փոխարենը միջամտեր, սկսել է ծեծել մրցակիցներից թիմի երեխային»,-գրել է նա:
Նա նաև նշել է, որ ծեծկռտուքի արդյունքում որոշ երեխաներ վիրավորվել են: Այժմ ծեծի ենթարկված 11-ամյա հոկեյիստը բուժում են անցնում: