Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենա է այրվել։ Վարորդին և ուղևորին հաջողվել է ժամանակին դուրս գալ ավտոմեքենայից, նրանք չեն տուժել։ Այս մասին հայտնում է Լայֆը։
Նշվում է, որ վարորդը չի նկատել ավտոմեքենայում առաջացած հրդեհը և շարունակել է վարել այն։ Ճանապարհին եղած ավտոմեքենաների վարորդները սկսել են ազդանշան տալ՝ ցույց տալով, որ նա պետք է կանգ առնի։
Հրապարակված տեսանյութում երևում է, որ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։ Այժմ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայողները։