Մոսկվայի կենտրոնում ԱԴԾ շենքի մոտ կրակ բացած Եվգենի Մանյուրովի հայրը՝ Ֆաթիհ Մանյուրովը պատմել է որդու մասին: Նա մասնավորապես նշել է, որ տղան հանգիստ բնավորություն է ունեցել, սակայն միևնույն ժամանակ ինքնամփոփ է եղել: Այս մասին հայտնում է Լենտան:
Ավագ Մանյուրովը նշել է, որ որդու դաստիարակությանը չի մասնակցել, միայն ալիմենտ է վճարել, քանի որ իրեն մոտ չեն թողել: Նա նաև ասել է, որ որդին ընկերուհի է ունեցել, սակայն նրանց հարաբերություններն ավարտվել են մոտ 3 տարի առաջ: Որդին ասել է, որ չի ամուսնանալու:
Ավելի վաղ Եվգենի Մանյուրովի հարևանները նշել էին, որ վերջինս միայնակ է եղել և հնարավոր է՝ խելագարվել է մենակությունից:
Հիշեցնենք, որ տեղի ունեցած միջադեպի արդյունքում զոհերի թիվը հասել է 2-ի: