Հասարակություն 

Ամենամյա մամուլի ասուլիսից հետո Պուտինի նկատմամբ վստահության ցուցանիշն աճել է

Անցյալ շաբաթվա համեմատ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության ցուցանիշն աճել է մինչև 71 տոկոս, նախկինում այն եղել է 64 տոկոս։ Այս մասին հայտնում է Լայֆը։

«Վլադիմիր Պուտինի ասուլիսի ուղիղ հեռարձակման ժամանակ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնն օնլայն տարբերակով ուսումնասիրություն է անցկացրել Ռուսաստանի տարբեր քաղաքներում»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ռուսաստանցիների կողմից հատուկ ուշադրություն է դարձվել առողջապահական, ժողովրդագրական, ընտանեկան բռնության մասին օրինագծին, WADA-ի որոշման և այլ թեմաներին:

Նույն շարքից