Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է, որ Մոսկվայում բոլոր մետրոյի կայարանները «ականապատվել են»:
Մետրոյի վարչակազմը հաղորդագրություն է ստացել, որ բոլոր կայարաններն ականապատված են: Գործակալության զրուցակիցն ասել է, որ մետրոն գործում է, ուղևորները տարհանված չեն, տեղում աշխատում են մասնագետները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 18-ին, հայտնի էր դարձել, որ նույնկերպ բոլոր մետրոյի կայարաններն «ականապատվել են»:
Դեկտեմբերի 20-ին նույնպես ականապատման մասին ահազանգ է ստացվել: Նշված տարածքներն են եղել Դոմոդեդովոյի և Շերեմետևոյի օդանավակայանները, մեկ եկեղեցի, շուրջ 30 դպրոց և մանկապարտեզ, 11 նավ, Չայկովսկու անվան կոնսերվատորիան, Մոսկվայի ավիացիան և Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտները։
Մոսկվայում ականապատման մասին կեղծ ահազանգերը սկսվել են նոյեմբերի 28-ին: Արտակարգ իրավիճակների ծառայությունները ստուգել են ավելի քան 5000 օբյեկտ և տարհանել գրեթե կես միլիոն մարդու: