Հասարակություն 

2019 թվականի ամենահաջողակ ու անհաջողակ միլիարդատերերը

Forbes-ը հրապարակել է 2019 թվականի ամենահաջողակ ու անհաջողակ միլիարդատերերի ցանկը:

Ամենահաջողակ միլիարդատերերի ցանկի առաջին հորիզոնականում Բերնար Առնոն է՝ աշխարհի երրորդ ամենահարուստ մարդը: Մեկ տարվա ընթացքում վերջինիս ունեցվածքն ավելացել է 40 միլիարդ դոլարով՝ հասնելով ավելի քան 100 միլիարդ դոլարի:

Ամենահաջողակների ցանկի երկրորդ հորիզոնականում Մարկ Ցուկերբերգն է, իսկ եռյակը եզրափակում է Ամանսիո Օրտեգան:

Ամենաանհաջողակ միլիարդատերերի ցանկի առաջին երեք հորիզոնականներում Amazon-ի ղեկավար Ջեֆֆ Բեզոսն ու երկու հնդիկ գործարարներ են՝ Ազիմ Փրեմջին և Սուբհաշ Չանդրան:

Հավելենք, որ Բեզոսը մեկ տարվա մեջ աղքատացել է 13,1 միլիարդ դոլարով:

Նույն շարքից