Հասարակություն 

Կիևում արգելվել է հրավառությունը մինչև Դոնբասում հակամարտության ավարտը

Կիևի քաղաքային խորհուրդը հաստատել է մայրաքաղաքում զանգվածային իրադարձությունների նոր կանոնները, որոնք արգելում են հրավառության և այլ պիրոտեխնիկայի օգտագործումը մինչև Դոնբասում հակամարտության ավարտը: Այս մասին հաղորդվել է քաղաքային խորհրդի պաշտոնական կայքում։

«Արգելվում է հրավառություն և այլ զվարճանքի միջոցառումներ ու պիրոտեխնիկական արտադրանքի օգտագործումն, Ուկրաինայի արևելքում զինված ագրեսիան զսպելու ժամանակահատվածում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Թարմացվել են նաև նման միջոցառումների համար հայտեր ներկայացնելու կանոնները: Մայրաքաղաքում տոնակատարությունների նոր կարգի ընդունման համար 120 պատգամավորից քվեարկել է 78-ը:

Նույն շարքից